Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գիշերային ժամերգություն

Գիշերային ժամերգություն
03.02.2024 | 00:01

Գոհանում ենք Քեզնից,

մեր Տեր Աստված,

որ Քո ողորմությամբ արթնացրիր մեզ հանգստյան քնից։

Արթնացրու մեր մտքերը

Քո հանդեպ արդարությամբ,

մեր Տեր Աստված,

որպեսզի մեր աչքերը տեսնեն Քո փրկությունը։

Թող գա և բնակվի մեզ հետ քո Աստվածությունը

և Քո ողորմությունը հովանի ու պահապան լինի քո պաշտոնյաների վրա։

Իսկ մեզ՝ Քո ծառաներին,

արժանի դարձրու միշտ՝ գիշեր և ցերեկ

և ամեն ժամանակ խորհելու Քո պատվիրանների սիրո մասին և գոհությամբ փառավորելու

Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն։

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ